
Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Երեկ, ժամը 20:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի 16-րդ կմ-ում բախվել էին Ախթալա քաղաքի բնակիչ, 19-ամյա Վռամ Դալաքյանի վարած Mercedes C 200 մակնիշի 22 ՕԼ 591 համարանիշի և Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչ, 45-ամյա Սմբատ Ավետյանի վարած Opel Astra մակնիշի 57 72 JԼ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ 22-ամյա Գևորգ Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: