
Ազնավուրն ու Դենյովը դեմ են մարմնավաճառների հաճախորդների համար պատիժ նախատեսող օրենքին

Ֆրանսիացի 60 հայտնի անձինք, այդ թվում հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու դերասանուհի Կատրին Դենյովը միացել են մարմնավաճառների հաճախորդների համար պատիժ նախատեսող նոր օրենքի դեմ դիմում-բողոքին, հաղորդում է Radio France Internationale-ը:
«Ամենեւին չխրախուսելով մարմնավաճառությունը` միաժամանակ մենք դեմ ենք տուգանքների կիրառմանը նրանց ծառայություններից օգտվողների նկատմամբ»,-նշվում է դիմումում, որի տակ ստորագրել են նաեւ մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգան, ռեժիսոր Կլոդ Լանցմանը եւ այլք:
Մարմնավաճառության դեմ պայքարի նոր օրենքով 1500 եվրոյի տուգանք է նախատեսվում մարմնավաճառների ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Օրենքը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից կքննարկվի նոյեմբերի 27-ին եւ 29 –ին: