Պարզվել է Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վրացիների ինքնությունը
shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, երեկ` նոյեմբերի 16-ին, Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի հետևանքով Վ. Օստատիշվիլին և նրա կողմից վարած ավտոմեքենայի ուղևորներ` Վրաստանի քաղաքացիներ 30-ամյա Նինո Գոգոխիեն, ով աշխատում է Աթ-նաթի կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 34-ամյա Գիորգի Կուպատաձեն, ով աշխատում է IWPR կազմակերպությունում, որպես խմբագիր, 62-ամյա Մանանա Գաբաշվիլին, ով աշխատում է DIPA ինստիտուտում, որպես դեկանի տեղակալ, 42-ամյա Էլենա Ռոսեցկոն, ով աշխատում է WISW կազմակերպությունում, որպես տնօրեն, 48-ամյա Եկատերինա Մինդժոռաիան, ով աշխատում է MMS կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 26-ամյա Արտշիլ Տոդուան և 35-ամյա Բեք Բադժելիձեն, ով աշխատում է, որպես TWPR կազմակերպության տնօրեն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: