Արտաշատ քաղաքում բախվել են «Ռենոն» և «Վազ 2107»-ը

Նոյեմբերի 16-ին, ժամը 23.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Օգոստոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհեր և տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ռենո» մակնիշի 35 UP 646 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ո.) և «Վազ 2107» մակնիշի 22 LU 714 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս