
Աճարկուտի դպրոցն ունի 7 աշակերտ, 11 աշխատող

tesankyun.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի դպրոցն ունի 7 աշակերտ,11 աշխատող:
Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանն ասաց, որ դպրոցում կա ընդամենը 2 դասարան, որոնք գործում են եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ հիմունքներով: Դպրոցում առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանները միավորված են մի դասարանում, չորրորդ դասարան չկա, հինգերորդ եւ յոթերորդ դասարաննները նույնպես միավորված են, վեցերորդ, ութերորդ եւ իններորդ դասարաններ չկան:
Աճարկուտի դպրոցում մասնագետ ուսուցիչների պակաս կա, ավելի քան մեկ տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Վանաձորից եկած քիմիայի լաբորանտը: Դպրոցի տնօրենն ասել է, որ վերջինս հայոց լեզու եւ գրականություն պարապելու համար ատեստացիա է անցել: Աճարկուտից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գործում է Կիրանցի հիմնական դպրոցը, որքանո?վ է նպատակահարմար 7 աշակերտի համար դպրոց պահել, այդ նպատակով մեծ ծախսեր կատարել: