Ընթացիկ տարվա հունիսից կենսաթոշակային հիմնադրամին գումար է փոխանցել 427 անձ, որոնցից 22-ը՝ անձնական, իսկ մնացած 422 –ը՝ գործատուների սխեմայով:
«Էդվարդ Նալբանդյանի հետ մեր բանակցությունները դիտարկում ենք որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման կարեւոր փուլերից մեկը»,- ասել է Լավրովը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նոյեմբերի 15-ին Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել 53-ամյա «օրենքով գող» Անդրեյ Վոզնեսենսկին (Բելյաև), ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Անդրես Պիտերսկի կամ Կնճիթ։
Այսօր, ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո, Վիեննայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:
Պարզվում է՝ Մաքսային միությանն (ասել է թե՝ Ռուսաստանին) ինտեգրվել պատրաստվող Հայաստանի տնտեսությանը բավականին ծանր ժամանակներ են սպասվում։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ Ռուսաստանի տնտեսության աճն առաջիկա տարիներին զգալիորեն նվազելու է, իսկ 2020-2030 թվականներին տատանվելու է 1.8-2.5%-ի սահմաններում։
Դեպքը տեղի է ունեցել երկու ընկերների միջև, ովքեր միմյանց հետ խմել են, ապա վիճաբանության բռնվել, որի ընթացքում ընկերը նրան դանակի մի քանի հարված է հասցրել:
Լեոնիդ Սլուցկին ասաց, թե ՀՀ նախագահը Մաքսային միութանն անդամագրվելու որոշումը կայացրել է քննարկելով դրանք քաղաքական գործիչների, տասյնակ առաջադեմ հետազոտողների և անգամ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Լեոնիդ Սլուցկին փորձելով մտաբերել այդ անձանց անունները:
Թմրամոլը ոստիկաններին hամոզել էր, որ մոտը հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը… թեյ է:
Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում:
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
Ինչպե՞ս ստացվեց, որ Րաֆֆի Ասլանյանի ՇՄ դատախազ դառնալուց հետո միանգամից իրար հետեւից հրաժարականի դիմումներ գրեցին այդ թվով դատախազներ եւ որոշեցին, որ արդեն իրենք կենսաթոշակային տարիքի են եւ աշխատել համակարգում այլեւս չեն կարող:
Դրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները: Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում երկու ժամ է տեւել նրա ու իր պաշտպանյալի հանդիպումը:
ՈՍԿԻ` գնման գին` 15387.13(-351.06), բացթողնման գին` 16725.14 (-381.59), ԱՐԾԱԹ` գնման գին` 251.34 (-10.1), բացթողնման գին` 273.20 (-10.97), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17276.91 (-194.2), բացթողնման գին` 18779.25 (-211.09), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8907.36 (-123.24), բացթողնման գին` 9681.91 (-133.96):
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի` 15.11.2013թ. որոշմամբ` փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:
«International Alert» միջազգային կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել Հարավային Կովկասի երկաթգծի (աբխազական երկաթգիծ) վերականգնման վերաբերյալ՝ գնահատելով Սոչի-Սուխումի/Թբիլիսի-Երևան երկաթգծի հնարավոր տնտեսական արդյունավետությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին նոյեմբերի 17-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար:
Այցելություն պետական սահման:
Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր:
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով։
Տ. Եգորյանը ասաց, որ իրենք կասկածներ ունեն, որ ամբաստանյաները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ:
«Այ որ բացահայտեն՝ ով է, ես գիտեմ՝ ով ա արել, իրենք թող բացահայտեն՝ ով ա, ես շարան-շարան շղթայական կապացուցեմ, թե անողը ինչի համար է արել, ես գիտեմ: Իր կողքին ով եղել է, նա է արել, չէ՞: Իրեն պետք էր կեսարյան հատում սարքի, որ իր հետագայի նպատակին հասնի, իմ աղջիկը եղել է պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ, իսկ սպանողը եղել է պոլիկլինիկայի նույն պաշտոնից հեռացված Գագիկ Լեւոնի Մելիքյանը»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սահակ Գ.-ին:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-9 աստիճանով:
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ անցկացված նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
Անցած շաբաթ Ազգային Ժողովում ավարտվեցին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես ամեն տարի` պատգամավորներից շատերը կրքոտ ելույթներ ունեցան, հայտարարեցին, որ այս բյուջեն ևս որևէ զարգացում չի ապահովելու, որ դա հասարակության խնդիրների հետ կապ չունեցող փաստաթուղթ է:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: