
«Ստուկաչ» Արմենի սպանության գործով ձերբակալվել է նաեւ անհետ կորած «օրենքով գող» Գոռի հարազատ եղբայրը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Էվրիկայի Ենոքյանը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը եւ տեղեկացրել, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածի հատկանիշներով` (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաեւ զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետեւանքներ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: