Բաժիններ՝

21-ամյա վարորդը Toyota Camry-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 22:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 287 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 21-ամյա Սերգեյ Սահակյանը, վարելով Toyota Camry մակնիշի 777 ՏՏ 57 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Շենգավիթ 10 փողոցի բնակիչ 78-ամյա Բաբկեն Գալստյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս