
Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալենտին Պապյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վ . Պապայանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Վիգեն Մեսրոպյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության հատկապես ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի պետ :