Բեյրութից Հալեպ մեկնող ավտոբուսը հարձակման է ենթարկվել. ավտոբուսում մեծամասամբ հայեր են եղել

Բեյրութից Հալեպ մեկնող երկու ավտոբուսներ նոյեմբերի 12-ին և 14-ին Լիբանանի տարածքում հարձակման են ենթարկվել զինյալների կողմից, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը: Լիբանանի Տրիպոլի քաղաքում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։ Նրանք կողոպտել են բոլոր ուղևորներին՝ վերցրելով նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր, տեղեկացնում է civilnet.am-ը։

Նոյեմբերի 14-ին՝ Հալեպի կենտրոնում՝ Մունշիեի շրջանում, հացի փռի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել էր ազգությամբ հայ, 1966թ․ ծնված Գևորգ Պողոսյանը։ Իսկ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել էր հրթիռահոծման, որի հետևանքով վիրավորվել էր 5 հայ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930