Բաժիններ՝

Որքան կարևոր են ավտոմեքենան, բնակարանը, նույնքան կարևոր է կենսաթոշակը. Հ. Հակոբյանը՝ կենսաթոշակային համակարգի մասին

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որի հանձնաժողովը գլխադասային է եղել կուտակային կենսաթոշակների համակարգին վերաբերող օրենքի նախագծի համար, անդրադառնալով համակարգի նկատմամբ բողոքներին, մասնավորապես, նրան, որ մարդիկ բանկերից 24 տոկոսով վարկ են վերցնում, ասել է. «Ուրեմն, ինչքան կարևոր են ավտոմեքենան ու բնակարանը, նույնքան էլ կարևոր է կենսաթոշակը»:

Պարոն Հակոբյան, Դուք հայտնի էիք այս օրենքի լոբբինգով, կարո՞ղ եք ասել՝ ինչով է պայմանավորված այն փաստը, որ օրենքը մեկ տարի և ավելի առաջ է ընդունվել, սակայն աղմուկը միայն հիմա բարձրացավ:

-Այո, ես գլխադասային հանձնաժողովի նախագահ եմ, և օրենքը ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 22-ին: Մենք օրենքն ընդունելիս երկու տարի ժամանակ թողել ենք, որպեսզի բոլոր կարգի փոփոխություններից, խնդիրներից, հասարակությունը տեղյակ լինի, այս ամենի համար ժամանակ լինի, որ կարողանան հանգիստ տեղեկացված լինել մի կողմից, և միևնույն ժամանակ, կառավարությունը և Կենտրոնական բանկը կարողանան կառավարիչների հետ պայմանագրերը կապել և այլն, և այլն: Ինչ վերաբերում է, թե ինչու հիմա… կարծում եմ՝ ուղղակի իրենք տեղյակ չեն, որովհետև բողոքում են բարձր աշխատավարձ ստացողները և երիտասարդները, ովքեր մտնում են էդ համակարգի մեջ: Ես մի քանի անգամ ասել եմ, նորից եմ ասում, տեսեք, որպես միջանկյալ սերունդ ի՞նչ ենք անում. այն գումարը, որ տալիս ենք երիտասարդների անձնական հաշվին, մենակ 2014թ. կազմելու է 20 միլիարդ, էդ 20 միլիարդը չենք տալիս մեր ծնողի կենսաթոշակը բարձրացնելուն, մենք մեր աշխատավարձը չենք բարձրացնում, բայց էդ գումարը բյուջեից տալիս ենք մեր երեխաներին, որպեսզի նրանք ապահովված կենսաթոշակ ստանան: Նրանք էլ բողոքում են:

Փաստորեն, ստացվում է, որ սոցիալական գովազդում, որտեղ հրեշտակն ու սատանան շշնջում են երիտասարդի ականջին, ավելի հիմնավոր է «սատանայի» շշուկը, քանի որ մարդիկ ասում են, որ Հայաստանի նման երկրում իրենք վաղվա օրվա նկատմամբ վստահություն չունեն, ուր մնաց թե 30 տարվա կտրվածքով:

-Վստահությունը ոչ թե կենսաթոշակային համակարգի հետ է կապված, որովհետև եթե տեղյակ եք՝ վերջերս շատ պետություններում անցկացվել է վստահության քվե իրենց պետության վաղվա օրվա հետ կապված: Եվ տեսե՛ք ինչ է եղել. չինացիների 83 տոկոսն ունի վստահություն իրենց պետության վաղվա նկատմամբ, և առաջին տեղը գրավել է Չինաստանը: Այսինքն՝ սա խոսում է ոչ թե կենսաթոշակային համակարգի վստահության նկատմամբ, այլ առհասարակ, վստահության մասին է:

Հարցազրույցն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս