Բաժիններ՝

Ոստիկանության քննիչը փրկել է 17-ամյա աղջկան

Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսյանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ն. Ստեփանյանը մեկնելիս է եղել Սիսյանի բժշկական կենտրոն, երբ նկատել է, որ Որոտան գետի մոտ մի քանի երիտասարդներ օգնություն են խնդրում: Ոստիկանության քննիչը մոտենալով նրանց, տեղեկացել է կատարվածի մասին և  նետվել է գետը՝ այնտեղից դուրս բերելով գրեթե ծանր վիճակում գտնվող, Սյունիքի մարզի Մոսք գյուղի բնակիչ, 17-ամյա Սուսաննա Հակոբյանին, ով էլ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031