
ԱՄՆ-ն ԱՄԷ-ին կհատկացնի 4 միլիարդ դոլարի սպառազինություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության DSCA (Defense Security Cooperation Agency) անվտանգության և պաշտպանական համագործակցության գծով գործակալությունը Կոնգրեսին իրազեկել է ԱՄԷ-ին 4 միլիարդ դոլարի զենքի մատակարարման հնարավորության մասին: Դա իրականացվում է արտաքին երկրներին ցուցաբերվող ռազմական օգնության շրջանակներում:
ԱՄԷ-ի համար նախատեսված սպառազինության ցանկում կա GBU-39/B SDB (Small Diameter Bombs) փոքր տրամագծով 5000 ավիառումբ, 16 ուսումնական SDB (SDB Captive Flight and Load Build trainer) ավիառումբ, 1200 AGM-154C JSOW (Joint Stand Off Weapon) ավիառումբ, 10 ուսումնական JSOW CATM ավիառումբ, 300 AGM-84H SLAM-ER (Standoff Land Attack Missiles-Expanded Response) հրթիռ, 40 CATM-84H Captive Air Training Missile ուսումնական ավիացիոն հրթիռ և այլն: