Բաժիններ՝

Ինչու մշակույթի նախարարը չի ընդունել Նիկոլայ Ծատուրյանին

Մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրահանգելու է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին հրաժարականի դիմում գրել, չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են:

Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:

Խոսքը երեկ լայնորեն տարածում գտած այն տեղեկության մասին է, թե Ծատուրյանին հրավիրելու էին մշակույթի նախարարի մոտ և հրաժարականի դիմում էին գրել տալու, պատճառը նրա՝ օրեր առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում արտահայտած համարձակ մտքերն ու քննադատություններն էին` հասցեագրված հոգևոր և աշխարհիկ ղեկավարությանը:

Անգամ տեղեկություններ տարածվեցին, որ նախարարը երեկ չի ընդունել Ն. Ծատուրյանին, ինչը նշանակում է, որ նրա հետ աշխատել չի ուզում և հասկացնել է տալիս, որ Ծատուրյանը դիմում է գրելու: Ն. Ծատուրյանն էլ իր հարցազրույցներում ասել էր, որ ինքը ինքնակամ դիմում գրող և հեռացող չէ:

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել՝ որն էր պատճառը, որ Ն. Ծատուրյանին նախ կանչել էին ՀՀ մշակույթի նախարարություն, եւ ապա նախարարը տեղում լինելով` նրան չի ընդունել:

Ալլա Սերոբյանը պատասխանել է. «Դեռևս օրեր առաջ Նիկոլայ Ծատուրյանը մինչև իր այդ հարցազրույցը նախարարին խնդրել էր հանդիպման համար՝ ծրագրեր քննարկելու կապակցությամբ: Նախարարն էլ, բնականաբար, նշանակել էր հանդիպման օր եւ ժամ: Սակայն մինչ այդ հանդիպումը կկայանար, պարոն Ծատուրյանը նույն կայանալիք հանդիպման վերաբերյալ անտեղի մեկնաբանություններ էր արել՝ դիմում գրելու, աշխատանքից ազատվելու հետ կապված, այդ իսկ պատճառով նախարարը նրան հրաժարվել է ընդունել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս