
Թուրքիան պատրաստ է հաջորդ տարի մեծացնել գազի ներկրումն Իրանից ու Իրաքից. Թաներ Յըլդըզ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան հաջորդ տարի ներկրելու է առնվազն 5 միլիոն տոննա իրանական նավթ, քանի որ Իրանից նավթի ներկրման հետագա կրճատումը սպառնալից կլինի երկրի տնտեսության համար:
Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է ներկրում Իրանից: Նախարարն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է մեծացնել գազի գնումը, եթե մատչելի լինեն ավելի մեծ ծավալները:
Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիան նաև պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրաքից, եթե Բաղդադը մեծացնի գազի արդյունահանումը: