«Գազելը» վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Աստվածատրյանը, ով աշխատում է «Լիակ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իր կողմից վարած ГАЗель մակնիշի 077 LV 61 համարանիշի ավտոմեքենան, Նորքի 6-րդ զանգվածում կայանել է խանութի մոտ և մտել գնումներ կատարելու: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ Հ. Աստվածատրյանը խանութից դուրս կգար, ГАЗель-ը առաջ է շարժվել, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել Շոպրանի 13 շենքի բնակիչ, 17-ամյա Էդվարդ Բաբայանը, հետո ГАЗель-ը շարունակել է առաջ ընթանալ և բախվել է բակում տեղակայված զրուցարանին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավրիչ բժշկական կենտրոն:

vtar1

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031