
Հայաստանյան որ բանկերն են առավել ակտիվ ինտերնետում

Հայաստանյան բոլոր բանկերն ունեն պաշտոնական ինտերնետ կայքեր։ Իսկ նրանցից որո՞նց կայքերն առավել շատ այցելություններ ունեն։ Պարզվում է՝ այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, որովհետև 21 բանկերից միայն 7-ն են գրանցված Circle.am կայքում, որը ներկայացնում է հայկական վեբ-կայքերի ռեյտինգն ու վիճակագրությունը։
Ինչևէ, ըստ Circle.am-ի, ամսվա կտրվածքով ամենից շատ այցելություններ ունեցել է ՎՏԲ-Հայաստան բանկի կայքը՝ 56 787 այցելություն։ Նրան հաջորդում են Ամերիաբանկը (54 586) և Յունիբանկը (40 067)։
Իհարկե, սա չի նշանակում, որ նշված աղյուսակում տեղ չգտած կայքերը ավելի քիչ այցելություններ ունեն։ Պարզապես, նրանց վիճակագրությունը հասանելի չէ։
Պատկերն առավել ամբողջական դարձնելու համար կարելի է պարզել, թե որքանով են ակտիվ հայաստանյան բանկերը սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում։ Այսինքն՝ որքան հավանումներ (Like-եր) ունեն նրանց ֆեյսբուքյան էջերը։ Գաղտնիք չէ, որ ֆեյսբուքի էջերի հավանումները քանակն անուղղակիորեն վկայում է նաև պաշտոնական էջերի այցելությունների թվի մասին։
Պարզվում է՝ հայաստանյան բավականին հայտնի բանկերից շատերը լուրջ չեն վերաբերում ֆեյսբուքին և չունեն մեծ լսարան այս սոցիալական ցանցում…
Շարունակությունը՝ այստեղ