
Ռուսաստանը սկսել է Իրաքին «Գիշերային որսորդ» ուղղաթիռների մատակարարումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է Իրաքին ռուսական սպառազինության մատակարարումը՝ 2012 թվականին կնքված պայմանագրի համաձայն: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի խորհրդական Ալի ալ-Մուսավին:
Կողմերի միջև կնքված ռազմա-տեխնիկական համագործակցության փաթեթային համաձայնագիրը նախատեսում է 4.3 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի միջև ձեռք բերված տվյալ պայմանագրով նախատեսվում է նաև Ми-28НЭ «Գիշերային որսորդ» ավելի քան 10 ուղղաթիռի մատակարարում: Ալ-Մուսավիի խոսքերով՝ Ռուսաստանից ստացվելիք սպառազինությունը գլխավորապես նախատեսված է լինելու ահաբեկիչների դեմ պայքարի համար: