
Պաղեստինցիներն Իսրայելից պահանջել են հակագազեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ու նրա շուրջ բռնությունների էսկալացիայի դեպքում Իսրայելի իշխանությունները պետք է Պաղեստինի ինքնավարության բնակիչներին մատակարարի հակագազեր: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ադնան Դումայրին:
Նա ընդգծել է, որ պատերազմի սկսվելու դեպքում հենց Իսրայելի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն Արևմտյան ափի ու Գազայի հատվածի բնակիչների համար. «Մենք ապրում ենք օկուպացման պայմաններում, մեր սահմաններում չունենք ինքնիշխանություն և չենք կարող ներկրել հակագազեր»: