 
                        Ավտովթար. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
 
                                    Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին հարվածել է ճանապարհի երթևեկելի մաս դուրս եկած ձիուն, իսկ ավտոմեքենայի հետևից ընթացող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ին: «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        