
Երկիրը լքելու փոխարեն PKK-ականները խմբավորվում են քաղաքներում. թուրքական հետախուզություն

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) զեկույց է պատրաստել երկրի տարածքից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դուրս գալու մասին:
Զեկույցում հիշեցվում է, որ տվյալ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին, սակայն մեծ հաշվով ցայժմ առաջընթաց չի գրանցվել: Ներկա դրությամբ երկրի տարածքը լքել է PKK-ականների միայն 20 տոկոսը, այն էլ՝ հիմնականում կանայք ու տարեցներ, որոնք հանգրվանել են Հյուսիսային Իրաքում:
Նշվում է, որ, երկիրը լքելու փոխարեն, PKK-ականները խմբավորվում և կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում քաղաքներում՝ հիմնելով Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժում (YDG-H): Բացի այդ, PKK-ն մեծացնում է իր ջոկատների շարժունությունը: