Բաժիններ՝

Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում

Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների և գործիքների ներկայացման նոր ծառայություն: Այսուհետ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am  կայքում տեղադրված պարզ ձևը` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Մեր մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար: Ծառայությունը մատուցվում է անվճար:

31.07.13թ. դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմել է 59 մլրդ դրամ, որից 38 մլրդ դրամը բաժին է ընկել ՓՄՁ-ներին:

Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում “Բիզնես-ստանդարտ” վարկը, որը շահավետորեն առանձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: “Բիզնես-ստանդարտ” վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:

Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է “Անգրավ” վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

Կարդացեք նաև

Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս