Բաժիններ՝

Իվանիշվիլին դարձյալ չի բացառել, որ Սաակաշվիլիին կարող են ենթարկել քրեական պատասխանատվության

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, ինչի համար էլ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են ենթարկել քրեական պատասխանատվության.

«Երբ ես ընդդիմության մեջ էի, ես անում էի կտրուկ հայտարարություններ: Այժմ ես կառավարության ղեկավարն եմ և զերծ եմ մնում վաղաժամ, կտրուկ որևէ հայտարարություն անելուց: Օրենքի առաջ հավասար են բոլորը: Սաակաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում հասարակությունում չի առաջանա բարձր աժիոտաժ:

Դա նորմալ գործընթաց է, դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում, այլև՝ եվրոպական երկրներում: Դուք տեղյակ եք, որ կան հարցեր՝ կապված նախագահ Սարկոզիի, Իտալիայի վարչապետի հետ: Դա նորմալ գործընթաց է:

Պետք չէ հատուկ ուշադրություն դարձնել դրան, առավել ևս, որ մենք զարգացող երկիր ենք, և սովորաբար զարգացող երկրներում նախագահներն ավելի շատ են իշխում և սխալներ թույլ տալիս: Հետևաբար, դա բացարձակապես կոռեկտ է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Սաակաշվիլին հայտարարել էր, որ Իվանիշվիլիի վագրաձին չէ, որպեսզի վարչապետն իրեն նետի վանդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս