
ԵՄ-ը սպասում է պաշտոնական Երևանի պարզաբանմանը՝ կապված Մաքսային միության հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պարզաբանում է սպասում պաշտոնական Երևանից՝ կապված Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության մեջ մտնելու վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշման հետ:
Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսիյանչիչը. «Մենք սպասում ենք հայկական կողմի պարզաբանմանը, և հետո նոր կարող ենք գնահատել այն, թե ինչպիսի հետևանքներ կունենա դա»: