Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրագրել համագործակցությունը ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական ոլորտներում:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:
Քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ: Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը:
Պուտինը հիշատակել է, որ արդեն իսկ գոյություն ունի երկու երկրների միջև կրթական ոլորտում հաջող համագործակցության փորձ:
Այսօր՝ պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո առաջնագծում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Ալիկ Հայկի Ջանվելյանը:
Հայաստանը, սակայն, ընդհանուր սահման չունի Մաքսային միության մեջ մտնող որևէ երկրի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով այս ուշագրավ տեղեկությանը, 168.am-ին ասաց. «Եվրոպացիների հետ երդում են ուտում, որ Ասոցացման համաձայնագիրն են ստորագրելու, իսկ հիմա Ռուսաստանում, փաստորեն, հայտարարում են, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու, ուտի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ սպասենք հետագա զարգացումներին»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ ընկերութուններից մեկը` Microsoft-ը, կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: Գործարքի գինը կկազմի 7,17 մլրդ դոլար:
Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն կառույցին միանալու Երևանի որոշմանը:
168.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Մոսկվայում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակիչ` 1957թ. ծնված Մ. Կ.-ն:
Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
LG ընկերությունը ներկայացրել է G Pad փոքր պլանշետը: Սարքը կունենա 8.3 դյույմանի էկրան և Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգ: Սարքի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա «IFA 2013» ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի Բեռլինում սեպտեմբերի 6-ին:
Թուրք օդաչուներին առևանգել էին օգոստոսի 9-ին, Բեյրութի հարավային մասում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ են առաջացրել եւ այս պահին հիվանդանոցում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ գործընթացին:
ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը:
Բացի այդ, ևս 100 միլիարդ եվրո հատկացվելու է ռազմարդյունաբերական համալիրի տեխնիկական հագեցվածությանը:
Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մեննը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում և այլ երկրներում հոգեբուժության ոլորտում առկա խնդիրները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց իրավական կարգավիճակը, ու դրա հետ կապված խնդիրները:
Իսլամականները նման պատիժ են ստացել երկրի տարածքում գտնվող եկեղեցիների ավերման և զինվորականների վրա հարձակում իրականացնելու համար:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված Վիոլետա Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Պավլիկ Հ.-ն, որը հիվանդանոցում և մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Օրվա կարևորության մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ այս ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք է կատարվել:
Հրդեհի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի 4 քաղաքացի:
Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:
Համոզված եմ, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` վրաերթ կատարած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար:
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2008 թվականին և կազմել է 316 կիլոգրամ:
Ալեքսանյան, Ալեքսանյան, Ալեքսանյանին էլ բանտարկեք, ասում եք Սիթիների էդ բաները եսիմ միտինգ են անում, անգործ մնան, մի 20 հազար էլ էդպես անգործ մնան, որ երկրում գործազրկությունը բարձրանա: