 
                        Ռուսաստանը մինչև 2020 թվականը բանակի վերազինման վրա կծախսի 500 միլիարդ եվրո
 
                                    Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը մինչև 2020 թվականը բանակի վերազինման (միայն գնումների) վրա ծախսելու է 500 միլիարդ եվրո: Բացի այդ, ևս 100 միլիարդ դոլար հատկացվելու է ռազմարդյունաբերական համալիրի տեխնիկական հագեցվածությանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի համար 21-դարի օրակարգում է գտնվում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ)՝ ընդգծելով, որ ԵՄ-ում քաջ գիտեն այդ մասին.
«Հենց դրա համար էլ մենք կարծում ենք, որ մեզ անհրաժեշտ է ակնթարթորեն ու անհապաղ միջոցներ ներդնել արևելյան տարածքների զարգացման մեջ: Մենք այնտեղ կտեղափոխենք հրթիռաշինական ու ավիացիոն արդյունաբերությունը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        