
Ոստիկանությունը որոնում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի գանձապահին վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` սեպտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ըստ shamshyan.com-ի, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 93 էլ.սյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 24-ամյա Անուշ Բոյախչյանին և, թողնելով նրան անօգնական, դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է առաջին բուժօգնություն, որից հետո ժամը 18:40-ի սահմաններում բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Ա. Բոյախչյանը աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` վրաերթ կատարած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար: