
Գալուստ Սահակյան. «Ալեքսանյան, Ալեքսանյան: Ալեքսանյանին էլ բանտարկեք»

«Ալեքսանյան, Ալեքսանյան, Ալեքսանյանին էլ բանտարկեք, ասում եք Սիթիների էդ բաները եսիմ միտինգ են անում, անգործ մնան, մի 20 հազար էլ էդպես անգործ մնան, որ երկրում գործազրկությունը բարձրանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ panorama.am-ի՝ այսպիսին էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքն այն դիտարկումներին, թե Փակ շուկան աղավաղելու համար բողոքի ակցիաներ են անցկացվում, «Սիթիի» աշխատողները վաճառականների անվան տակ են հանդես գալիս՝ ի պաշտպանություն շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի:
Նա նաև ասել է. «Իրավական առումով Ալեքսանյանը պատասխանատու չէ Փակ շուկայի ցանկացած գործողության համար: Իհարկե, մեծ բաժնետեր է, բայց այդ պրոցեսում գործադիր մարմին չի հանդիսանում»: Գ. Սահակյանի համոզմամբ, իրավական հիմքեր չկան Ս. Ալեքսանյանին բանտարկելու կամ վարկաբեկելու. «Նա այդ գործառույթի մեջ չկա: Ընդամենը բաժնետեր է»: