Բաժիններ՝

Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ գործընթացին:

Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով երկու երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը որոշել է մտնել Մաքսային միության մեջ և այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ գործնական քայլեր, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30