Թուրքիան մտադիր չէ հատուկ գործողություն իրականացնել Լիբանանում. Բյուլենթ Արընչ

Թուրքական Akşam թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ ու կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն հատուկ գործողություն իրականացնել Լիբանանում՝ փրկելու համար «Թուրքական ավիաուղիներ» ընկերության երկու առևանգված օդաչուի:

Թուրք օդաչուներին առևանգել էին օգոստոսի 9-ին, Բեյրութի հարավային մասում: Արընչի խոսքերով՝ երբ իրենք բախվում են նման իրավիճակի, ապա սովորաբար նախընտրում են օպերացիա չանցկացնել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ արտասահմանում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ:

Արընչի խոսքերով՝ օդաչուների հարազատները նույնպես դա են պահանջում. «Մենք գիտենք, թե որտեղ են պահում նրանց՝ թեև ոչ վաղ անցյալում նրանց տեղափոխել են մեկ այլ վայր: Նրանց առողջական վիճակը շատ լավ է, ինչը հաստատում են նրանց կողմից մեզ ուղարկած լուսանկարներն ու հաղորդագրությունները»:

Տեսանյութեր

Լրահոս