
ԵՄ-ն անհրաժեշտ է համարում Սիրիայի վերաբերյալ Ժնևում միջազգային կոնֆերանսի գումարումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը վստահ է, որ անհրաժեշտ է համարում Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսի անցկացումը՝ չնայած Արևմուտքի մի շարք երկրների կողմից Սիրիայի իշխանություններ դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրությանը:
Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մեննը: Վերջինս կարևորել է «Ժնև 2»-ի հնարավորինս շուտ անցկացումը: Մեննը հավելել է, որ Բրյուսելում սպասում են Սիրիայում քիմիական զենքի կիրառման շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը՝ չնայած այդ հարցում Վաշինգտոնից, Փարիզից և այլ մայրաքաղաքներից ստացվող տեղեկատվությանը: