
ԱՄՆ-ում որսացել են 330 կիլոգրամանոց ալիգատոր (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսսիսիպի նահանգի բնակիչներին հաջողվել է որսալ գրեթե 330 կիլոգրամանոց ալիգատոր, ինչն ամենամեծ ցուցանիշն է տվյալ նահանգի համար:
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2008 թվականին և կազմել է 316 կիլոգրամ: Սակայն երկարության առումով չի հաջողվել գերազանցել նախկին ռեկորդը: Այս ալիգատորի երկարությունը 5 սանտիմետրով ավելի պակաս է եղել՝ համեմատած 2008 թվականի ալիագատորի հետ:
Տեղաբնակները պատմել են, որ ալիգատորի որսը տևել է երկու ժամ, որի ընթացքում նրան սպանել են հարպունով, ինչից հետո նրան միայն 7 հոգով են կարողացել դնել նավի մեջ: Միսսիսիպիում ալիգատորների որսը տևում է մինչև սեպտեմբերի 9-ը:
Աշխարհի ամենամեծ ալիգատորին ենթադրաբար որսացել են 1890 թվականին ԱՄՆ Լուիզիանա նահանգում: Նրա երկարությունը կազմել է 5.84 մետր, իսկ քաշը՝ 900 կիլոգրամից քիչ ավելի: