Դոլարը փոքր-ինչ թանկացավ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.27 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ դոլարը թանկացել է 0.05%-ով կամ 21 լումայով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 670 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405.5 դրամ, վաճառքինը՝ 408.5 դրամ: