Բաժիններ՝

Սիներիկ Հայրապետյանը` արդյունավետ աշխատող 97 գիտնականների ցուցակի և ակադեմիայի գործունեության մասին (տեսանյութ)

Հունիսի վերջին հայտնի դարձան արդյունավետ աշխատող 97 գիտնականների անունները: Նրանք ընտրվել էին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտության և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի» մրցույթի արդյունքում: Ըստ այդմ` առավել արդյունավետ աշխատող գիտնականները կստանան ամսական 100 հազարական դրամ հավելավճար:

168.am-ի հետ հարցազրույցում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը՝ խոսելով արդյունավետ աշխատող 97 գիտնականների ցուցակի մասին, ասաց, որ ինտերնետում այդ 97 արդյունավետ աշխատող գիտնականների անունները հայտնի չեն, մինչդեռ, օրինակ, իր անունը, տվյալներն ու գործակիցը  ԱՐՄԱԿԱԴ-ի երիտասարդներից մեկը Scopus-ից հանել է (Scopus-ը գիտական շտեմարան է, այն ռեֆերատիվ տվյալների ամենահզոր բազան է աշխարհում, որտեղ ինդեքսավորված են ավելի քան 17 հազ. գիտական ամսագրեր- Լ.Մ.) և գրել է, թե ինչպե՞ս է, որ Հայրապետյանը այդ ցուցակում չկա:

«Հիմա դուք նայեք՝ տեսեք, համեմատեք, հարցրեք, ասեք կոմիտեի նախագահին՝ կա՞ այդ 97 հոգանոց խմբում մեկը, որն ունի նման գործակից, որը հիմնական (keynote) զեկույցներով է հանդես եկել միջազգային կոնգրեսում, նայենք և համեմատենք»,- ասաց Ս. Հայրապետյանը` նշելով, որ այժմ իրենց փաստաբանն արդեն հարցում է ուղարկել, որ ներկայացնեն այդ գիտնականների գործակիցները, որովհետև ցանկանում են դատական գործով այդ հարցը բարձրացնել: Նա նշեց նաև, որ այդ 97 արդյունավետ աշխատող գիտնականների ցուցակում ակադեմիայի ղեկավարությունից չկան, իսկ եթե չկան, ըստ մեր զրուցակցի՝ ինչպե՞ս կարող են նրանք լինել ակադեմիայի ղեկավար, և գիտության ղեկավար:

Խոսելով ակադեմիայի գործունեության մասին՝ Ս. Հայրապետյանն ասաց, որ կեսօրին  ակադեմիայի ինստիտուտներում դատարկություն է տիրում. «Դատարկ պատեր են, դատարկ շենքեր են, բայց փողեր են մարսում, գնացեք այնտեղ նկարելու և կտեսնեք, որ մարդ չկա, իսկ ձմռանն անգամ անջատում են ջուրը, էլեկտրաէներգիան և այլն, անգամ գործի չեն գնում, սական գումարներ են ստանում»,- ասաց Ս. Հայրապետյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս