Նաիրա Նահապետյանին. «Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, նկարվեն կապիկների հետ»
«Նախ, այստեղ կապիկներ չկան, բոլորը մարդիկ են: Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, այնտեղ նկարվեն կապիկների հետ: Թող չհուսան, որ մենք կարող ենք կապիկություն անել, դա որոշ մարդկանց մենաշնորհն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանին այսպես է պատասխանել քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստ Գոռ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Նաիրա Նահապետյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ երիտասարդները կապիկություն են անում. «Դրանք խուլիգանական մոտեցումներ են, պառկում են ասֆալտին, փորձում են մեքենաների տակ պառկել, չեմ կարծում, որ դա լուրջ շարժում է, եւ որ երեւանցին կարող է լուրջ մոտենալ դրան: Ի՞նչի են իրենք մտածում, որ այդ կապիկություններով երեւանցուն կարող է օգուտ բերեն: Ավելի վատ, որ ունենք այդպիսի շատ անհաջող երիտասարդություն, որ կարող է պետական պաշտոնյաների վրա կոպեկներ շպրտել, կամ ինչ-որ կապիկություններ անել, գոռալ, ասել՝ արի խաղ անենք»:
Կարդացեք այստեղ.