
Մահվան ելքով պատահար Աբովյան-Կապուտան ճանապարհին

Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: