Ընդդիմադիրից բռնությամբ ցուցմունք կորզած ոստիկաններին ազատազրկում է սպառնում
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ֆելիքս Գևորգյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, ապա 2010 թվականի դեկտեմբերին պատժաժամկետի մի մասը կրելուց հետո ազատ էր արձակվել:
Երեկ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, բռնություն գործադրելու փաստի կապակցութամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու համար: Եթե հաստատվեն պնդումները, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, ապա նրանց սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով: Իր գործով դատաքննության ժամանակ Գևորգյանը ցուցմունք է տվել, ըստ որի՝ իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետը, տեղակալը, քննիչը և ոստիկանության մի քանի այլ աշխատակիցներ:
«Բռնություններն էլ արտահայտվել են ծեծի և շիկացած երկաթով այրելու մեջ: Այսինքն` շիկացած երկաթով ոտքը այրել են, որը նաև փորձաքննության եզրակացությամբ է հիմնավորվել, որպեսզի Ֆելիքս Գևորգյանը ցավի ազդեցության տակ ընդունի իրեն ներկայացված գողությունների դեպքերը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրել է Ֆելիքս Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Գևորգյանը միակ ընդդիմադիրն էր, որը մեղադրվում էր մարտի 1-ին հրազեն գործածելու մեջ: Իրավապահները, Գևորգյանին ձերբակալելով, պնդում էին, թե նա մարտի 1֊ին ցուցարարներին քաջալերելու մղումներով օդ է կրակել: Բայց այս պնդումը չէր հաստատվել: Ապա նրան առաջադրվել էր գողության մեղադրանք:
«Կողքի բաժնից ձայներ է լսել, որտեղ էլի ինչ-որ բռնություններ են եղել այլ անձանց նկատմամբ, և ասել են, որ` ահա, քո եղբայրը և քո հայրը արդեն ոստիկանության բաժնում են, ծեծում ենք… որի ազդեցության տակ էլ Ֆելիքս Գևորգյանը ընդունել է, որ կատարել է այսինչ, այսինչ վայրերից գողություններ», – մանրամասնել է փաստաբանը: Ֆելիքս Գևորգյանը դատարանում չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նախքան արդարացման դատավճիռը նա դիմել էր «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն վաղաժամկետ ազատ չարձակելու խնդրանքով: Գ
Կարդացեք այստեղ.