Բաժիններ՝

Կալանավայր թմրանյութ տեղափոխող աղավնին բռնվել է

2013թ. օգոստոսի 8-ին, ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, հերթապահ խմբի աշխատակիցները հիմնարկի մասնաշենքի տանիքից բռնել են աղավնուն, որի պոչին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի զննությամբ հայտնաբերել են 1.75 գրամ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով զանգված և երեք հատ 1.2 գրամ սպիտակ, օվալաձև, «B8» դաջվածքով դեղահաբեր:

Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031