
Պատգամավորի առաջին թեկնածուն թոշակառու է

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 72-ամյա Պավլիկ Սարգսյանը:
Վերջինս անկուսակցական թոշակառու է: Հիշեցնենք, որ առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ի ժամը 18:00-ն է: ՀՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրելու է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանին: