Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի և վրացական SDS 109 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա 1 զոհ և 5 վիրավոր: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ապարանի հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների և տեղի ոստիկանների օգնությամբ:

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս