Սևանի ջրափրկարարները օգնության են հասել երեխաներին
Օգոստոսի 14-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվանավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները դուրս են բերել 2001թ. ծնված Է., 2000 թ. ծնված Ի. և 2002 թ. ծնված Լ. Հովսեփյաններին: