
Հակոբ Ինջիղուլյանի ծնողների վիճակը օրեցօր վատթարանում է

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը սխալմամբ հատած, 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանի հարազատները դեռևս ոչ մի տեղեկություն չունեն Հակոբի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանը:
Նրա խոսքով՝ իրենք այսօր լռության օր են հայտարարել և բողոքի ակցիաներ չեն անցկացրել, սակայն վաղվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան: Արմանը նաև տեղեկացրել է, որ Հակոբի ծնողների վիճակը շատ վատ է և օրեցօր նրանց վիճակը վատթարանում է:
Կարդացեք այստեղ.