Հայաստանում իրացվելիության պակաս չկա, Հայաստանում կա իրացվելիության ավելցուկ, այսինքն՝ կա շատ-շատ փող․ Մարտին Գալստյան
Հայաստանում իրացվելիության պակաս չկա, Հայաստանում այսօր կա իրացվելիության ավելցուկ, այսինքն՝ կա շատ-շատ փող․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով կապիտալի շուկայի զարգացմանը։
«Եվ մարդիկ ու բիզնեսները, որոնք պատրաստ են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, ունեն հավակնոտ ծրագրեր, բաց են, թափանցիկ են, լավն են, պիտի հայտ ներկայացնեն, այդ ավելցուկային ռեսուրսները վերցնեն ու անեն իրենց բիզնես պրոյեկտները, որովհետև կա փող, կա ենթակառուցվածք, ու պետք է դրանից օգտվել»,- ասաց Մարտին Գալստյանը։
Նա նշեց նաև, որ ՀՀ-ում գրեթե բոլոր ակտիվների գներն աճում են՝ սկսած անշարժ գույքի գներից, «բում է մի տեսակ»։

