Բաժիններ՝

Ադրբեջանում հերթական անգամ երկարաձգվել է Իլգար Մամեդովին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանն այսօր ևս երկու ամսով (մինչև նոյեմբերի 4-ը) երկարաձգել է «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին կալանքի տակ պահելու ժամկետը:

Մամեդովի փաստաբանի խոսքերով՝ դատարանը դա պատճառաբանել է «գործի բարդությամբ»: Նա հավելել է, որ իրենք բողոքարկելու են տվյալ որոշումը Վերաքննիչ դատարանում: Մամեդովն իր բողոքն է հայտնել հետաքննության երկարաձգման դեմ և իրեն կալանքի տակ առնելը որակել է որպես քաղաքական պատվեր:

Մամեդովը մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Մամեդովը ձերբակալվել է փետրվարի 4-ին՝ 2 ամսով, ապա այդ ժամկետն ավելացվել էր ևս երկու ամսով, իսկ մայիսի կեսին՝ ևս երեք ամսով:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Իլգար Մամեդովին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: Ի դեպ, Մամեդովը մինչև ձերբակալվելը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել այս տարվա հոկտեմբերին (9-ին) կայանալիք նախագահական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս