
Ռուսաստանի զինված ուժերը տիեզերքում թիրախները խոցելու հնարավորություն կստանան 2017 թվականին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն 2017 թվականին Ռուսաստանի զինված ուժերի սպառազինությունում կարող է հայտնվել C-500 զենիթա-հրթիռային հեռանկարային համալիրը, որն ունակ է անգամ խոցել թիրախները տիեզերքում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը: Վերջինիս խոսքերով՝ C-500-ի հեռահարությունը կազմում է մոտ 500 կիլոմետր:
Նշվում է, որ C-500 համակարգը հնարավորություն ունի ոչնչացնել միջին հեռահարության հրթիռներ, օպերատիվ-տակտիկական հրթիռներ, ինչպես նաև կործանել մերձակա տիեզերքում հրթիռները և դրանով իսկ կրել հակահրթիռային ռազմավարական պաշտպանության տարրեր: