
Արգիշտի Կիվիրյանին դարձյալ չեն թույլատրում իր երեսուն փաստաբանի հետ մտնել ՀՔԾ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Արգիշտի Կիվիրյանն այսօր ՀՔԾ էր գնացել իր 30 փաստաբանի հետ, սակայն նրանց չեն թույլատրում մտնել ներս: Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել է, որ ինքը ներկայացել է իր փաստաբանների հետ և պահանջել է համապատասխան անցաթղթերով ապահովել, սակայն քննիչն էլ ասել է, որ ինքը վստահ չէ, թե Կիվիրյանի հետ է խոսում, և թող նա բարձրանա վերև, որ համոզվի:
«Հիմա ես կբարձրանամ վերև մի փաստաբանի հետ և քննիչին կներկայացնեմ իմ երեսուն փաստաբանների ցուցակը, և թող նա անցաթղթերը ապահովի: Թող տեսնի և համզովի, որ սա ես եմ, և իր հետ ես եմ խոսում»,- ասել է Կիվիրյանը:
Հավելենք, որ դատախազության մոտ նրանց դիմաց ոստիկանները ոստիկանական պատ են կազմել:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: