
Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը. Գիդո Վեստերվելե

Գերմանական Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը:
Նշվում է, որ այդ հարցազրույցն ամբողջությամբ հրապարակվելու է վաղը, սակայն դրա մի շարք հատվածներ հայտնի են դարձել այսօր: Վեստերվելեի խոսքերով՝ Գերմանիային ոչ ոք չի դիմել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու հարցով: Վեստերվելեն հերթական անգամ հայտարարել է, որ հետագա որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի միասնական դիրքորոշում:
Սրանից առաջ էլ Գերմանիայի կառավարությունը բացառել էր բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) ակտիվ մասնակցությունը Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունում: