
Կողոպտիչը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակից

Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի օտարերկրացի և մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել, որ նա օգոստոսի սկզբներին Հանրապետության հրապարակում իր մոտից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, բանկային քարտ, բնակարանի բանալիներ ու այցեքարտեր: Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: