Բաժիններ՝

Ոստիկանները պարզեցին իրողությունը. 16-ամյա տղան պատշգամբից վայր չէր ընկել

Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով «Կոլի աղբյուր» կոչվող տարածքում բախվել է ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Արա Հ.-ն ստացել է վնասվածք:
Արա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս