Երկու տարում Իրանի նավթային եկամուտները նվազել են 58 տոկոսով. ԱՄՆ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները վստահ են, որ Իրանը հարկադրված է օտար հաշվեհամարներում պահել նավթի վաճառքից ստացված գումարի գրեթ կեսը, ինչի համար էլ չի կարողանում լիարժեք օգտվել դրանից: Այս մասին հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ամերիկյան վարչակազմի գնահատմամբ՝ 2013 թվականի առաջին կիսամյակին նավթի արտահանումից Իրանի ստացած միջին եկամուտը կազմել է ամսական 3.4 միլիարդ դոլար: Այդ գումարից մոտ 1.5 միլիարդ դոլարը մնում է այն հաշվեհամարներում, որոնց գործողությունները սահմանափակվել են պատժամիջոցների ռեժիմով:

Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ երկու տարում նավթի արտահանումից Իրանի ամսական միջին եկամուտը նվազել է 58 տոկոսով: 2011 թվականի կեսերին այդ ցուցանիշը կազմել է 8 միլիարդ դոլար, 2012 թվականին՝ 6.3 միլիարդ դոլար, իսկ ներկայումս նվազել է ևս 2.9 միլիարդ դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս